քաղցրաձայն

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ քաղցրաձայն վանկեր՝ քաղց•րա•ձայն 

Կազմություն

Արմատ՝ քաղցր, հոդակապ՝ -ա-, արմատ՝ ձայն:

Ածական

  1. քաղցր՝ անուշ ձայն ունեցող  Երգում էր քաղցրաձայն գուսանը: (Րաֆֆի)
  2. քաղցր ձայնով հնչող

Մակբայ

  1. քաղցր ձայնով  Չը կա և մի ոստ, որից սոխակի մեղեդին հնչեր քնքույշ, քաղցրաձայն: Հովհաննես Հովհաննիսյան

Հոմանիշներ

  1. քաղցրահնչյուն, քաղցրահնչուն, քաղցրահունչ, քաղցրալուր, քաղցրանվագ, քաղցրաղողանջ, քաղցրախոս, քաղցրադայլայլ, քաղցրամրմունջ, քաղցրավաչ, ախորժաձայն, ախորժահնչյուն, ախորժահնչուն, ախորժահունչ, ախորժալուր, բարեձայն, բարեհնչյուն, բարեհնչուն, բարեհունչ, դյուրաձայն, մեղմաձայն, մեղրաձայն, սոխակաձայն, մեղեդային, մելոդիկ, մելոդիական, մեղմաձայն, մեղմահնչյուն, մեղմալար, հեզաձայն, հեզահնչյուն, ոսկեձայն, ոսկեմրմունջ, ոսկեհնչյուն, ոսկեհունչ, ոսկելար, ոսկելեզու, ոսկելեզվակ, նրբաձայն, նրբահունչ, անուշաձայն, պերճնաձայն, պերճահնչյուն, (հզվդ․) աղվաձայն, հրաշաձայն, քաղցրածոր, քաղցրաբարբառ, անուշասաց, անուշալուր, երկնանվագ, թավշային, գեղահնչյուն, գեղահունչ, գեղաձայն, գեղեցկաձայն, գեղեցկահնչյուն, գեղեցկահունչ, գեղաձայն, գեղեցկաձայն, գեղեցկահնչյուն, գեղեցկահունչ, հեշտաձայն, աղվալուր, դյուրալուր, հեշտալուր, անուշալուր, նրբաձայն, նրբահունչ, քաղցրաշշունջ, քաղցրաշշուկ

Արտահայտություններ

Աղբյուրներ

This article is issued from Wiktionary. The text is licensed under Creative Commons - Attribution - Sharealike. Additional terms may apply for the media files.